Ինչո՞վ փոխարինել շաքարը թխվածքներում

Բոլորս գիտենք շաքարի, հատկապես սպիտակ շաքարավազի՝ առողջության ու կազմվածքի վրա վնասակար ազդեցության մասին։ Ու թեև առողջական լուրջ խնդիրներ չունենալու դեպքում ամեն ինչ չափի մեջ ուտելը նորմալ է, այնուամենայնիվ օգտակար է իմանալ, թե ինչով կարելի է սպիտակ շաքարավազը փոխարինել խմորեղենի մեջ։

Առաջին հերթին ցուցակից դուրս մղենք մուգ շաքարավազը, քանի որ այն համարյա նույն ազդեցությունն է ունենում մեր օրգանիզմի վրա, ինչ սովորական սպիտակ շաքարը։

Ուիլբըրի Սվիթսում մենք ամենից շատ օգտագործում ենք խուրման։ Հանում ենք կորիզները, խաշում ենք, խառնում ենք բլենդերով։ Խուրմայով են մեր ֆիտնես քեյքը և վարսակի փաթիլներով քաղցրաբլիթները։

Քաղցր խնձորը՝ հատկապես գոլդեն տեսակը, շատ լավ քաղցրացուցիչ է։ Խնձորները պետք է խաշել և պյուրե սարքել։ Խնձորի պյուրեով են մեր վեգանական քաղցրաբլիթները։

Հասած բանանը հիանալիորեն փոխարինում է ոչ միայն շաքարը, այլ նաև ձուն։ Այդ իսկ պատճառով այն համարձակորեն կարելի է օգտագործել վեգանական թխվածքներում, ինչպիսին, օրինակ, մեր գազարով վեգանական տորթն է։ Բանանն օգտագործում ենք նաև մեր քաղցրաբլիթներում։

Շաքարին փոխարինում են նաև մեղրը, թխկու սիրոպը, գետնախնձորի սիրոպը, բայց եթե մեղրը կարելի է առնել գյուղացուց, իսկ թխկու սիրոպը՝ սուպերմարկետից, ապա գետնախնձորի սիրոպն ավելի հազվագյուտ բաղադրիչ է հայկական շուկայում և բավական թանկ արժե։

Իսկ դու՞ք ինչ եք օգտագործում ձեր թխվածքներում շաքարի փոխարեն։

Leave a Reply

Ⓒ 2019 Wheelbury Sweets