Ողջույն, ես Գայանեն եմ՝ Wheelbury Sweets-ի հիմնադիրը։ Մեր խմորեղենի արտադրամասն ընտանեկան բիզնես է, որը ստեղծել ենք 2016-ի ցուրտ ձմռանը՝ նպատակ ունենալով աշխատել ռեստորանների և սրճարանների հետ։ Մայրս թխում է, հայրս` առաքում, իսկ ես զբաղվում եմ բիզնեսի կառավարմամբ։

2018-ի ամռանը մենք ընդլայնեցինք մեր գործունեությունը և այժմ առաջարկում ենք մեր ողջ տեսականին նաև Wheelbury Sweets ֆիրմային խանութում՝ Տերյան 3ա հասցեում։ Ռեստորանների և սրճարանների համար նախատեսված թխվածքներն այժմ մեզ մոտ առկա են շատ ավելի ցածր գներով։ Ցանկության դեպքում նաև մշակում ենք հատուկ և էքսկլյուզիվ բաղադրատոմսեր։

Մենք չենք օգտագործում արհեստական համային կամ գունային հավելումներ․ մեր բոլոր բաղադրիչները բնական են։ Նույնիսկ որոշ բաղադրիչներ, օրինակ, բավարական կրեմի համար նարնջի լիկյորը մենք ինքներս ենք պատրաստում։

Wheelbury Sweets-ում կարևորում ենք բաղադրատոմսի յուրաքանչյուր մասնիկ և դրանց իդեալական համադրության շնորհիվ ստանում ենք անկրկնելի համ։